Հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ․ ԱԻՆ-ը հորդորում է չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ

ԱԻՆ-ը հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել զգուշավորություն և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ։ ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, հայտարարության մեջ գրված է․

«Հարգելի քաղաքացիներ,

Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ: Բուսածածկ և բնակավայրերին հարակից տարածքներում չջրվելու պատճառով խոտը չորացել է և կարող է դառնալ հրդեհի պատճառ:

ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ»: