Օսիպյանը՝ սևազգեստ խմբերի և «ճռռիկներ» անողների մասին (տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիշատակած սևազգեստ խմբերի ստեղծման և նրանց վերաբերյալ օպերատիվ տվյալների մասին լրագրողների հարցերին, ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ օպերատիվ տվյալները ենթակա չեն հրապարակման։
Նույն պատճառաբանությամբ ոստիկանապետը հրաժարվեց հայտնել նաև, թե ովքեր են այդ խմբերում ներգրավված, և ինչպես կարող են քաղաքացիները տարբերակել նրանց ու զգուշանալ նրանցից։
Օսիպյանն անդրադարձավ Փաշինյանի հիշատակած` Ազատության հրապարակում ավտոմեքենաներով «ճռռիկներ» անելու դեպքերին։
Մանրամասները՝ տեսանյութում