Եվրամիությունը 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին

Եվրամիությունը 25 մլն եվրոյով ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը: Ինչի արդյունքում 2019թ․ԵՄ կողմից Հայաստանին որպես աջակցություն կտրամադրվի 65 մլն եվրո: Այս մասին ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Եվրամիության հետ հարաբերությունների դրական դինամիկայի արտահայտություններից էր այն, որ 2019-ի համար ԵՄ-ի տարեկան գործողությունների ծրագրի ներքո առաջարկությունների ամփոփման ընթացքում են Հայաստանի համար նոր տեխնիկական աջակցության ծրագրերը: 2019-ի համար Եվրամիության կողմից նախատեսված էր 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ: Ընդհանուր՝ 65 մլն եվրոյի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ-ի կողմից, ինչը կտրականապես աճել է  2018-ի և առավելևս 2017-ի համեմատ»,- ասաց նախարարը: