Գործադիրը որոշեց մարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի պարտքը

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց մարել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի 16 438 879  դրամ պարտքը։

Պարտքը գոյացել է 2019 թվականի հունվարի 1-ից հետո` աշխատակիցների աշխատավարձի, հարկերի, կոմունալ ծախսերի, կապի ծառայությունների չվճարման հետևանքով և ձևավորված տույժերի մասով։

Պարտքի վերաբերյալ տեղեկանքը կառավարությանն է ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենը։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից հիմնադրամի ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեից դադարեցվել էր։ Մարտի 8-ին որոշվել էր լուծարել հիմնադրամը, բայց հոգաբարձուների խորհուրդը դիմել էր դատարան` բողոքարկելով կառավարության այդ որոշումը։ Այդ հիմքով որոշման կատարումը հետաձգվել է մինչ դատարանի վերջնական որոշման կայացումը։