Կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը

Երևանի Մոսկովյան անցուղի 5 հասցեի հարակից տարածքում կանխվել է հերթական ապօրինի շինարարությունը: Տնտեսվարողը ներկայացրել է տեղում շինարարական աշխատանքներ իրականացնելու թերի փաստաթղթեր և, առանց թույլտվություն ստանալու, սկսել աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում տնտեսվարողը կանգնեցրել է շինարարական աշխատանքներն ու ապամոնտաժել արդեն իսկ կառուցված հատվածը:

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality-ի ֆեյսբուքյան էջից