Աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ինքնադրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն․ Զարուհի Բաթոյան

Շնորհավոր Աշխատանքի օրը։

Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ վարձատրության և աշխատելու համար հավասար հնարավորությունների կարիք ունեն Հայաստանում։ Այս խնդիրների լուծումը մեր օրակարգում է։ Մայիսը մեզ համար լինելու է ծրագրերի մեկնարկի, աշխատանքային իրավունքների մասին հանրային քննարկումների և դրանց արդյունքում օրենսդրական առաջարկներ մշակելու ամիս։

Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք մարդկանց կարողությունների զարգացմանը, նրանց համար ապահով միջավայրի ստեղծմանը և իրավունքների մասին իրազեկության բարձրացմանը։ Հատկապես կարևորում ենք արհմիությունների դերի բարձրացումը, նոր միավորումների ստեղծումը և դրանց անկախ գործունեության ապահովումը մեր երկրում։

Ես հավատում եմ, որ աշխատանքը Հայաստանում պետք է դառնա ոչ միայն արժանապատիվ ապրելու միջոց, այլ նաև ինքնադրսևորման, զարգացման, ազատ և երջանիկ ապրելու հնարավորություն։

Աշխատանիքի և սոցիալական հարցերի նախարար Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան-ի ֆեյսբուքյան էջից

Շնորհավոր Աշխատանքի օրը։ Գիտեմ, որ բազմաթիվ մարդիկ աշխատանքի, աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ…

Опубликовано Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան Среда, 1 мая 2019 г.