Հայրենատիրումը ներկա և ապագա սերունդների համար՝ ազգային գերնպատակ (տեսանյութ)

ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 և 2014 թվականներին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում մասնավորապես ասել էր․

«Նախօրոք և մանրամասնորեն ծրագրված ոճրագործությունն ուներ հստակ նպատակ․ բնաջնջելով ժողովրդին՝ տիրանալ նրա բնօրրան-երկրին, նրա ունեցվածքին և հազարամյակների ժառանգությանը» և «Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունը և իրավունքը»։

2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայոց  ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ իր ուղերձում նույնպես կարևորելով մեր հայրենիքի կորստի արձանագրումը, մասնավորապես ասել էր․ «Հայոց ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից»։

Ցեղասպանության ճանաչումը, դրա հետևանքով նյութական կորուստների վերականգնումը և հայրենատիրությունը կարող են դառնալ ՀՀ արտաքին քաղաքականության ռազմավարական ուղղություն, ինչը կարող է միավորել նաև աշխարհասփյուռ հայությանը։

Ինչպիսի՞ն է Թուրքիայի, նրա ռազմաքաղաքական ղեկավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման կամ մերժման գործընթացում, որո՞նք են հայաստանյան իշխանությունների առաջնահերթություններն այդ խնդրում, ի՞նչ աշխատանքներ պետք է իրականացվեն պետական և հասարակական դաշտում։

Վերոնշյալ իրողությունների, գնահատականների, հարցերի և անելիքների շուրջ է LIVEnews.am-ի «Իրականում» հաղորդաշարի հեղինակի հարցազրույցը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ։