Աջակցե՛նք մեր տաղանդաշատ փոքրիկին՝ քվեարկելով նրա օգտին (տեսանյութ)

Սիրելի ՛ հայրենակիցներ,

Փոքրիկ Միշան իր տաղանդով շարունակում է փայլել ռուսական Առաջին ալիքի «Голос.Дети» նախագծում և այսօր արդեն ելույթ կունենա եզրափակիչ փուլում: Ի շնորհիվ մեր փոքրիկ հայրենակցի՝ ОРТ-ն մեծ ռեպորտաժով իր բազմամիլիոնանոց լսարանին ցույց տվեց Ստեփանակերտի և Շուշիի գողտրիկ վայրերը, ծանոթացրեց մեր խոհանոցին՝ հատկապես ավանդական ժինգյալով հացին: Պատկերացնո՞ւմ եք՝ այս ամենն ինչ արժե Արցախի համար, որի մասին միջազգային լրատվամիջոցների յուրաքանչյուր անդրադարձը մեծ ջանք է պահանջում մեզանից:

Հենց սա է մշակութային քաղաքականության այն անգնահատելի արդյունքը, որը կարող ենք ունենալ, և որի մասին շարունակ բարձրաձայնում եմ:

Հաղթանակ մաղթելով մեր փոքրիկ ու տաղանդաշատ Միքայել Գրիգորյանին՝ ուզում եմ կոչ անել բոլորիդ, որպեսզի դիմեք Ռուսաստանի Դաշնությունում ապրող ձեր հարազատներին, ընկերներին և բարեկամներին՝ այսօր երեկոյան՝ 22:30-ին (Մոսկվայի ժամանակով 21:30) կայանալիք «Голос.Дети» նախագծի եզրափակիչ փուլում մեր մասնակցին հեռախոսային քվեարկությամբ ակտիվ աջակցություն ցուցաբերելու համար:

Խնդրում եմ անտարբեր չգտնվել՝ հանուն մեր փոքրիկի հաղթանակի և հանուն մեր բոլորիս ուրախության

Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan-ի ֆեյսբուքյան էջից

ԱՋԱԿՑԵ ՛ ՆՔ ՄԵՐ ՏԱՂԱՆԴԱՇԱՏ ՓՈՔՐԻԿԻՆՍիրելի ՛ հայրենակիցներՓոքրիկ Միշան իր տաղանդով շարունակում է փայլել ռուսական…

Опубликовано Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan Пятница, 26 апреля 2019 г.