Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղի. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ-ում

Փետրվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին և ելույթ է ունեցել։ «Հարգարժա՛ն նախագահող, Ձերդ գերազանցություններ, Թույլ տվեք նախ և առաջ իմ սրտանց շնորհավորանքները հղել Մարդու իրավունքների խորհրդի նախագահին և բյուրոյի անդամներին՝ ընտրվելու կապակցությամբ։

Ավելին

«Մոլորակների մեծ շքերթ» փետրվարի 28-ին․ վեց մոլորակներ կհավասարվեն

«Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը տեղի է ունենում, երբ մի քանի մոլորակներ միաժամանակ դասավորվում են Արեգակի մի կողմում։ 2026 թ. փետրվարի 28-ին Արեգակնային համակարգի մոլորակներից վեցը՝ Մերկուրին, Վեներան, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը կկազմեն այս «շքերթը»։

Ավելին

ԲԴԽ հայտարարությունը փաստաբանի խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ է․ «Միասնության թևեր»

Փաստաբանի գործունեության վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը ոչ թե դատավորների անկախության պաշտպանություն է, այլ փաստաբանների խոսքի ազատության սահմանափակման վտանգավոր փորձ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թևեր» նախաձեռնությունը։ «Դատավորների գործունեության հանրային քննադատությունը, այդ թվում՝ սուր և անհարմար ձևակերպումներով, իրավական պետության անբաժանելի բաղադրիչն է։ Եթե դատական համակարգը չի հանդուրժում հանրային վերահսկողություն և մասնագիտական կարծիք, ապա խնդիրը ոչ թե քննադատության, այլ դատարանների նկատմամբ վստահության պակասի մեջ

Ավելին

Հայաստանում սուր շնչառական վարակների առավել բաձր ցուցանիշ արձանագրվել է 0-4 տարեկանների շրջանում

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.8 անգամ։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են, որ ընդհանուր դեպքերի գրեթե 81.3%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Ավելին

Հրապարակվել է ԱԺ ընտրություններում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների նախնական թիվը

Հայաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և Քաղաքացիության ծառայությունը հրապարակել է ՀՀ Ազգային ժողովի 2026թվականի հունիսի 6-ին կայանալիք ընտրությունների ընտրողների թվի վերաբերյալ տեղեկանքը՝ ըստ մարզերի և Երևանի։ Ըստ այդմ՝ ՀՀ-ում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2․489․031։ Մանրամասները՝ այստեղ։

Ավելին

Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծում են մեկ այլ երիտասարդի․ 1 անձ ձերբակալվել է

Փետրվարի 23-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Գվարդիայի ծառայողը ծառայություն իրականացնելիս նկատել է, որ Ազգային գրադարանի հարակից հատվածում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները՝ ինչի ընթացքում օրենքով սահմանված կարգով նախազգուշական երկու կրակոց են արձակել օդ։ Ոստիկանները ձերբակալել են մեկ անձի և ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնի բաժին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպի մասնակից մյուս երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելին

Նոր բացահայտում․ Փաշինյանն ու իր տասներկու առաքյալները, իսկ Հուդան ո՞վ է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանն է։ Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ավելին

ՌԴ-ում ՀՀ դեսպանը Մոսկվայի մարզպետի հետ խոսել է համատեղ ծրագրերի մասին

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը համատեղ ծրարգրերի իրականացման շուրջ մտքեր է փոխանակել Մոսկվայի մարզի ղեկավար Անդրեյ Վորոբյովի հետ։

Ավելին

Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա

«Հայաստանն աշխարհում դարձավ առաջին երկիրը, որի դատարանը որոշեց կարգալույծ եղած երեք հոգևորականի վերականգնել իրենց պաշտոնին։ Ըստ դատարանի՝ քահանայությունը ոչ թե

Ավելին

Կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել դպրոցներից մեկի նկատմամբ

ՀՀ կրթության տեսչական մարմնից հայտնում են, որ դիմումատուի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի «Թեժ գիծ» հեռախոսակապով ներկայացվել է տեղեկատվություն՝

Ավելին