Եթե Նիկոլի ու նրա ոհմակի դեմը չառնվի, Հայաստանը, որպես պետություն, կարող է գոյություն չունենալ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ղեկավարներն այսօր Մինսկում կայացած գագաթնաժողովում, ինչպես ենթադրելի էր, առանձին անդրադարձել են Հայաստանի բացակայության, ավելի

Ավելին

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր»-ի Նախաձեռնող խմբի նիստ

Նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ավելին

ՀՀ-ում ոմանք վախենում են արտաբերել «Արցախ» անունը, Ադրբեջանում՝ բարբաջում «Արևմտյան Ադրբեջանի» մասին․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Մինչ Հայաստանում ոմանք վախենում են գրել կամ արտաբերել պատմական և ներկայիս լեգիտիմության առումով անխոցելի Արցախ

Ավելին

ԿԳՄՍ նախարարությունը տարազի համար դատի է տվել ազգագրական երգի-պարի համույթին․ «Հրապարակ»

ԿԳՄՍ նախարարությունը դատի է տվել «Ակունք» ազգագրական երգի-պարի համույթին, հայտնում է «Հրապարակ»-ը։  Թե որն է պատճառը, համույթի գեղարվեստական ղեկավար, կոմիտասագետ Արթուր

Ավելին

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունը

Երևանի «Միկա» մարզահամալիրում այսօր պաշտոնապես տրվել է բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնության մեկնարկը, որի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: «Արմենպրես»ի հաղորդմամբ` միջոցառմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ, երկրպագուներ: Լուսային ու ձայնային գեղեցիկ շոու ծրագրի ընթացքում թատերական և պարային տպավորիչ ներկայացմամբ նախ պատմական ակնարկ է կատարվել Մեծ Հայքի թագավորության արքա Վարազդատ Արշակունուն, կռփամարտում (բռնցքամարտ) գրանցած նրա հաջողություններին, մասնավորապես Հին Հունաստանում 394 թվականին տեղի ունեցած անտիկ Օլիմպիական խաղերում նրա հաղթանակին, ապա անդրադարձ է կատարվել մարզաձևի պատմությանն, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանն ու տեսարժան վայրերին: Մարզիկների անունից երդման արարողությունն իրականացրել է պատանիների Եվրոպայի փոխչեմպիոն Հայկ Ղահրամանյանը, իսկ մրցավարների անունից՝ միջազգային կարգի մրցավար Բագրատ Ավոյանը: Ողջունելով ներկաներին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը բարի գալուստ և ազնիվ պայքար է մաղթել առաջնության մասնակիցներին: ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այն, որ վերջին երկու տարում Հայաստանում 6 մարզաձևերից անցկացված միջազգային մրցաշարերից 3-ը բռնցքամարտ մարզաձևից են, պատահական չէ, և բռնցքամարտն ամենասիրելիներից է Հայաստանում: «Վարազդատ Արշակունի արքայի՝ անտիկ Օլիմպիական խաղերի չեմպիոնությունից հետո 1956 թվականին Մելբուռնում արդեն ժամանակակից Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց Վլադիմիր Ենգիբարյանը: Հայ բռնցքամարտիկներ Իսրայել Հակոբկոխյանն ու Նշան Մունչյանը դարձել են աշխարհի չեմպիոններ, ունենք Եվրոպայի շուրջ երկու տասնյակ չեմպիոններ: Այսօր Երևանը դարձել է աշխարհի 60 երկրի շուրջ 600 բռնցքամարտիկների թատերաբեմ: Առաջիկա օրերի ընթացքում բոլոր մարզիկներին մաղթում եմ ազնիվ և հաղթական պայքար ռինգում, և հաճելի ու հետաքրքիր ժամանց մեր երկրի տեսարժան վայրերում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ներկաներին ողջունել է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը. «Շնորհակալություն եմ հայտնում IBA-ին այս մեծ մրցաշարի անցկացումը մեր երկրին վստահելու, ինչպես նաև Հայաստանի կառավարությանը՝ առաջնության կազմակերպման հարցում մեր կողքին կանգնելու համար: Ամեն ինչ արել ենք, որ այս առաջնությունն ընթանա բարձր մակարդակով»: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ Յանիս Ֆիլիպատոսը՝ նախևառաջ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը՝ առաջնության անցկացման համար ներդրած ջանքերի համար. «Ինչպես միշտ, ողջույն Հայաստա՛ն: Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար: Հայաստանի կառավարությունը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան վերջին երկու տարում անցկացրել են Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների լավագույն առաջնությունը: Շնորհակալ եմ աջակցության համար: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ: Եկեք ռինգում պայքարենք իսկական սպարտացիների նման, բայց ռինգից դուրս հարգենք միմյանց, մրցակիցներին և պահենք ազնիվ խաղի կանոնները: Մենք ներկայացնում ենք ամենահին օլիմպիական մարզաձևը, և մեր ընտանիքը տարեցտարի ընդլայնվում է»: Տեսաուղերձով մարզիկներին ողջունել և հաջողություն է մաղթել նաև IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանը առաջնության անցկացման և հսկայական ջանքերի համար: 60 երկրի 600 բռնցքամարտիկներ ավելի քան 10 օր Հայաստանում կպայքարեն բաղձալի մեդալների համար. 15-16 տարեկան բռնցքամարտիկները կմրցեն տղաների և աղջիկների 13-ական քաշային կարգերում:

Ավելին

Բելգիայում ՀՀ դեսպանը հյուրընկալել է Ստեփանակերտի պայթյունից տուժած բուժառուներին

Բելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ստեփանակերտում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած պայթունի հետեւանքով ծանր այրվածքներ ստացած, բռնի տեղահանված

Ավելին

Ադրբեջանական պատմագիտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցանկալիի և իրականի հակադրություն. Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը կոչ է անում Ադրբեջանին հաշվի նստել իր հարյուրամյա պատմության ընթացքում հայերի դեմ իրականացված բազմակի ոճրագործությունների հետ և

Ավելին

Ջերմուկ տանող ոլորանի մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել․ ճանապարհը երթևեկելի է միակողմանի

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի մայրուղուց Ջերմուկ քաղաք

Ավելին

Հայ խորհրդարանականները ՀԱՊԿ ԽՎ-ում նացիզմն ու ազգայնամոլությունը դատապարտող նախագիծ են առաջարկել

Տեսակոնֆերանսի ձեւաչափով նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի

Ավելին

Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է, դրանց վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ. Փաստաբանների հայտարարությունը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա

Ավելին