Փաստացի թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղևորը Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում բառացիորեն չօգտագործեց գերի/ռազմագերի տերմինները

Փաստացի թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղևորը Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպման ընթացքում բառացիորեն չօգտագործեց գերի/ռազմագերի գերկարևոր, գերճշգրիտ, գերանհրաժեշտ տերմինները։ Թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղևորը կըմկըմաց ինչ-որ «այլ պահվող անձանց» մասին։

Հարց։ Արդյո՞ք թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղեւորը հաստատում է Բաքվի բռնապետի այն հայտարարությունները, որ պաշտոնական Բաքուն կատարել է անցած տարվա նոյեմբերի 9-ի հայտնի փաստաթղթի իր պարտավորությունները, վերադարձրել է Բաքվում գտնվող բոլոր գերիներին, իսկ այն անձինք, ովքեր գտնվում են Բաքվում հռչակված են իբրև «դիվերսանտ, տեռորիստ» և նրանց նկատմամբ պետք է իրականացվի ադրբեջանական «արդարադատություն»՝ համապատասխան օրենսդրության հիման վրա։

Ինչո՞ւ ՀՀ եւ ՀՀ քաղաքացիներին ներկայացնող պետական պաշտոնյան չխոսեց մեր պետության շահերից, ինչո՞ւ ոտնահարվեց ՀՀ անձնագրի վրա դաջված հետեւյալ տողերը. «Անձնագիրը ՀՀ սեփականությունն է։ Անձնագիր կրողի հովանավորը ՀՀ-ն է»։

Արդ դիմում եմ Քեզ՝ թիվ 1 Բորտի ժամանակավոր ուղևոր,

Ո՞վ և/կամ ի՞նչը ստիպեց չարտաբերել Բաքվում պատանդ դարձած գերի/ռազմագերի բառերը։ Ո՞վ և/կամ ի՞նչը ստիպեց չպայքարել Հանուն Հայաստանի Հանրապետության։

* Մի անգամ BTW ասեց ռազմագերի և պատանդ։

 

Հրանտ Սարկիսովի ֆեյսբուքյան էջից։