Ադրբեջանում կանցկացվի թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն
Մայիսի 1-3-ն Ադրբեջանում անկացվելու է «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք–2019» անունը կրող թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություն: Մասնակցության համար Ադրբեջան է ժամանել թուրքական ստորաբաժանում:
Razm.info-ի տեղեկացմամբ, Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ կայքը: Նշվում է, որ վարժանքներին ներգրավվելու են զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ավիացիա և ՀՕՊ միջոցներ:
Զորավարժության հայտարարվող նպատակը երկու երկրների ստորաբաժանումների համատեղ գործողությունների մշակման, իրագործման կարողությունների բարձրացումն է:
2017թ․ մայիսին Ադրբեջանում, Բաքվի մերձակայքում դարձյալ անկացվել էր թուրք-ադրբեջանական համատեղ ցամաքային զորավարժություն, որում ներգրավվել էր շուրջ 1000 զինծառայող, 80 միավոր զինտեխնիկա, 60 միավոր հրետանային համակարգ: