Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Վլադիմիր Պուտինին
Կրեմլի պաշտոնական կայքը հաղորդում է, որ հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ժամանակ գոհունակությամբ արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունացել է և ընդհանուր առմամբ մնում է հանգիստ:
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ, շեշտադրում է կատարվել էներգետիկայի ոլորտի և կորոնավիրուսի դեմ պայքարի վրա: Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ: