«Կառավարման համակարգում ճգնաժամ է»․ Նարինե Դիլբարյան (տեսանյութ)
2019թ․ մարտի 31- ին «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարի ընթացքում կուսակցությունը քննարկել է իր առաջիկա ծրագրերն ու անելիքները։
Կուսակցության կազմի փոփոխությունների, առաջիկա ծրագրերի, ներքին և արտաքին քաղաքականության մասին LIVEnews.am– ի հետ զրույցում խոսեց «Ժառանգություն» կուսակցության նորընտիր փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։
Դիլբարյանը նշեց, որ իրենց կուսակցությունն արտախորհրդարանական ընդդիմություն է, ինչը չի նշանակում, որ «Ժառանգությունը» դեմ է հեղափոխության գաղափարներին։
«Ընդհակառակը՝ մենք նպաստելու ենք հեղափոխության օրերին հնչած գաղափարների ու ծրագրերի իրականացմանը»,- ասաց Նարինե Դիլբարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում