«ԿՈՐԻՖԵՅՆԵՐԸ»

Իրենց ողջ գիտակցական կյանքում, մասնագիտական որևէ լուրջ կրթություն չստացած, նույնիսկ ինքնակրթությամբ չզբաղված, չկայացած, ներեցեք, նույնիսկ դեմքի ոչինչ չարտահայտող՝ անիմաստ հայացքով, ԱԺ-ում, կառավարությունում, այլ պետական կառույցներում և ՀԿ-ներում, բախտի քմահաճույքով հայտնված «գործիչները», որպես իրավունքի կորիֆեյներ՝ ճամարտակում են Հայաստանի ինքնիշխանության, պետականության, ժողովրդավարության, սահմանադրականության և այլ  արժեքների մասին։ Գուցե բնական է, թե ինչպես չկայացած լրագրողը, իբր կոռուպցիայի դեմ ժամանակին «պայքարողը», կոմունիստ-ՀՀՇ-ական-դաշնակցական-սասնածռականը, կամ նույն կոմունիստ-ՀՀՇ-ական-ռամկավարական-լիբերալականը և այլ  «լուրջ» գործիչներ, կախված  օրվա անձնական և պատվիրատուների շահերից՝ ատամներով պաշտպանում են պարտություն կրած, նվաստացուցիչ կապիտուլյացիա ստորագրած, հազարավոր զոհեր տված, Արցախը թշնամուն նվիրած, իրենց նման կիսագրագետ ողորմելի բռնապետիկին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից