Փաշինյանն Արարատի մարզում Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին հարց չի քննարկել. հայտարարություն
Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, նշելով, որ տեղեկությունը, թե փետրվարի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արարատի մարզ կատարած այցելության ընթացքում քննարկվել է Տիգրանաշեն բնակավայրն առաջիկայում Ադրբեջանին հանձնելու մասին հարցը, իրականությանը չի համապատասխանում:
«Այցելության ժամանակ քննարկվել են բացառապես մարզում իրականացված և իրականացվելիք ծրագրերին վերաբերող հարցերի այն շրջանակը, որն ավելի վաղ ներկայացվել է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Խնդրում ենք այսուհետ չտարածել նման ապատեղեկատվություն և զերծ մնալ ներքին և արտաքին թշնամիների շահերը սպասարկելուց»,- նշված է մարզպետարանի հայտարարության մեջ: