Թուրքիայի ափերի մոտ խորտակված ռուսական բեռնանավի անձնակազմի երկու անդամներ զոհվել են

Թուրքիայի ափերի մոտ հունվարի 17-ին Սև ծովում խորտակված ռուսական նավի անձնակազմի առնվազն երկու անդամ է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Բարտըն նահանգի նահանգապետ Սինան Գյուները:

«Խորտակված բեռնանավում եղել է 13 մարդ, բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ներկա պահին փրկվել է հինգ մարդ, հայտնաբերվել են երկու զոհվածների մարմիններ», – նրա խոսքը մեջբերում է Anadolu-ն։

Անկարայում ՌԴ դեսպանատանը ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ դիվանագետները պարզում են անձնակազմի ճակատագիրը:

Նավը խորտակվել է Ինկումա շրջանում (Բարտըն նահանգ)։