Երևանում 2021-ի հունվարի երկրորդ կեսից կերթևեկեն նոր հանրային ավտոբուսներ. Հայկ Մարության

Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է: 2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին:

Երեկ կրկին համայնքային միջոցներով մրցույթ ենք հայտարարել նաև ավելի մեծ տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար»,- գրել է Մարությանը և հրապարակել տեսանյութ: