ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց պատգամավոր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ՊՆ-ի դիմաց անհետ կորածների ծնողների հետ հանդիպման ժամանակ:

Նշենք, որ ազատման հրամանը դեռ չի հրապարակվել: