Թուրքիան զորք է ուղարկում Ադրբեջան

Թուրք զինվորականները մոտ ժամանակներս կուղևորվեն Ադրբեջան: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«Ցամաքային զորքերն ավարտել են նախապատրաստությունը»,- նշել է Աքարը:

Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ադրբեջան զորք ուղարկելու հրամանին: Փաստաթղթի համաձայն` նրանք այնտեղ կարող են մնալ մինչև մեկ տարի: