Spiegel-ն անդրադարձել է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների առաջնագիծ տեղափոխմանը

Գերմանական Spiegel պարբերականն անդրադարձել է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սիրիացի վարձկանների տեղափոխմանը․ փոխանցում է 1lurer.am-ը:

Պարբերականը գրում է, որ շաբաթներ շարունակ Թուրքիան սիրիացի վարձկաններ է ուղարկում Կովկաս: Նրանք պետք է իրականացնեն Թուրքիայի նախագահի իշխանության հզոր ֆանտազիաները: Շատերն իրենց կյանքով են վճարում:

Հոդվածագրի «հերոսն» այս անգամ սիրիացի վարձկան Թարեքն է, որը ողջ է վերադարձել: Նրա հավաստմամբ՝ սիրիացի հազարավոր վարձկաններ Թուրքիայից սեպտեմբերից անմիջապես տեղափոխվում են Ադրբեջան՝ առաջնագիծ:

Սիրիացի վարձկանը պատմում է, որ ամենաշուտը վերադառնում են սպանվածները: Հակառակ դեպքում, վարձկանները, ամենայն հավանականությամբ, այնտեղ կմնան ամիսներ շարունակ: Այս վարձկանի տուն վերադառնալը կարելի է մեծ բարեբախտություն համարել: