ԱՄՆ-ի դատարանը խոստովանել է, որ Սնոուդենի բացահայտած հսկողության համակարգը ապօրինի է
ԱՄՆ դաշնային Վերաքննիչ դատարանը անօրինական է ճանաչել Ազգային անվտանգության գործակալության կողմից օգտագործվող հսկողության համակարգը, որը բացահայտել է հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Այս մասին հայտնում է Ամերիկյան քաղաքացիական ազատությունների միությունը «Թվիթերի»-ի իր էջում:
«Դաշնային վերաքննիչ դատարանը որոշեց, որ ամերիկյան հեռախոսային գրառումների զանգվածային հավաքագրումը Ազգային անվտանգության գործակալության կողմից անօրինական է», – ասված է զեկույցում:
Ինքը՝ Սնոուդենը, բարձր է գնահատել դատարանի որոշումը:
«Ես չէի էլ կարող պատկերացնել, որ կապրեի մինչև այն պահը, երբ մեր դատարանները Ազգային անվտանգության գործակալության գործունեությունը կդատեին որպես անօրինական: Եվ այնուհանդերձ այդ օրը եկավ»,- գրել է Սնոուդենը «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում:
ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ամերիկյան լրատվամիջոցներին փոխանցել է ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունների հսկողության ծրագրերի վերաբերյալ մի շարք գաղտնի նյութեր: Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր ապաստան է տրամադրել 2013 թ.-ին ՝ պայմանով, որ նա դադարեցնի իր գործունեությունը Միացյալ Նահանգների դեմ: