Ինչու է «ՀԱՅՈՑ» բառն համառորեն դուրս մղվում գրականության առարկայի անվանումից

Գիտե՞ք` զարմանալին որն է… այն որ ԿԳՄՍ նախարարությունն առավոտից երեկո երդումներ է ուտում, որ ոչ մի քողարկված նպատակ չկա, երբ վերացվում է որպես առանձին առարկա «Հայոց Եկեղեցու Պատմությունը», դրա հետ մեկտեղ նույն կերպ «երդումնախառը» նվազեցվում է Հայոց գրականություն առարկան, որը ձուլվում է համաշխարհային գրականության հետ, և այլն, և այլն։ Հիմա պարզ ու հասկանալի հարց. Ինչո՞ւ է այս ամենն արվում։ Տեսեք` ես ոչ մի խորիմաստ դավադրության տեսություն չեմ դիտարկում, նպատակ չունեմ ոչ մեկին վիրավորել, բայց ինձ պարզապես հետաքրքիր է` ինչու է «ՀԱՅՈՑ» բառն համառորեն դուրս մղվում գրականության առարկայի անվանումից։

Իսկ մի գուցե պետք է թարգել  շինծու գլոբալիստական գաղափարներով առաջնորդվել, ախր այս եփած «կոսմոպոլիտական» շիլա-փլավը հաստատ չի «ուտվելու»։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Գիտե՞ք` զարմանալին որն է…այն որ ԿԳՄՍ նախարարությունն առավոտից երեկո երդումներ է ուտում,որ ոչ մի քողարկված նպատակ չկա,…

Опубликовано Arman Abovyan Четверг, 23 июля 2020 г.