Վրաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել 19-ով, հասնելով 1104-ի

Վրաստանում կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի թիվը երկրում 1104 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Վարակից բուժվել է ևս 1 բուժառու։ Ընդհանուր հաշվով՝ կորոնավիրուսը հաղթահարել է 912 մարդ: Վարակից մահացել է 16 մարդ:

Կարանտինային գոտում է գտնվում 5936 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 268 բուժառու: