Հակածխախոտային օրինագիծը հանրային ուշադրության կենտրոնում է (տեսանյութ)
Այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով ԱԺ-ում քննարկված մի շարք օրենքների, նշեց, որ հանրային ուշադրության կենտրոնում է հակածխախոտային օրինագիծը, որը հանրության կողմից շատ սպասված օրինագիծ էր։ Պատգամավորը նշեց, որ առաջիկայում «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ ստեղծվելու է աշխատանքային խումբ, բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները կհրավիրվեն և աշխատանքային խումբը կքննարկի արդեն ընդունված օրենքի նախագծում որոշ կետերի հղկումը և բարելավումը։
Մանրամասները՝ տեսանյութում