«Ժողովրդավարության բաստիոնի» խայտառակ նվաճումները
Վերջին 10 օրվա ընթացքում «ժողովրդավարության բաստիոն» հռչակած մեր պետությունն ապտակն ապտակի հետևից է ստանում միջազգային հեղինակավոր կազմակերպություններից՝ ի շնորհիվ Փաշինյանի ռեժիմի հակաժողովրդավարական քաղաքականության։
Եվ այսպես։
■ Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը,որի անդամ են աշխարհի 70 երկրներ ներկայացնող խոշոր կուսակցություններ,խիստ քննադատել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվող ճնշումները։
■ ԵԽԽՎ համազեկուցողներն իրենց անհանգստությունն են հայտնում ՍԴ-ի դեմ իրականացվող լարվածության և ճնշումների առիթով։
■ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ուղղակի «դեղին» քարտ է ցույց տալիս ՀՀ իշխանություններին ու նշում,որ պետք է բացառել ճնշումները ՍԴ դատավորների վրա։
Եվ այսքանից հետո Փաշինյանի սազանդարները խոսում են ինչ որ ՍԴ ճգնաժամի մասին։
Պարոնայք, ճգնաժամը ձեր մեջ է, ձեր իշխանությունում և իհարկե՝ ձեր ուղեղներում։
Բավական է խաղալ պետության հեղինակության հետ։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից
"Ժողովրդավարության բաստիոնի" խայտառակ նվաճումները։Վերջին 10 օրվա ընթացքում "ժողովրդավարության բաստիոն" հռչակած մեր…
Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 4 февраля 2020 г.