Չինաստանում փորձարկում են ռուսական դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ պայքարում

Չինաստանը փորձարկում է ռուսական տրիազավիրին հակավիրուսային դեղամիջոցը 2019-nCov կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար։ «ՌԻԱ Նովստիի» տեղեկացմամբ, լրագրողներին ասել է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Կրաևոյը:

Մինչև այժմ ռուս բժիշկներին չի հաջողվել առանձնացնել վիրուսի շտամը Ռուսաստանում գտնվող վարակակիր հիվանդներից`պատվաստանյութի ստեղծումը արագացնելու համար, հավելել է Սերգեյ Կրաևոյը:

Նշենք, որ անցած տարվա դեկտեմբերին Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) թոքաբորբի բռնկում էր գրանցվել: Ավելի ուշ պարզվել է, որ հիվանդության պատճառը նախկինում անհայտ տեսակի կորոնավիրուսն է:

Համաձայն վերջին տվյալների՝ ամբողջ աշխարհում վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 20,6 հազարը, մահացել է 427-ը: