Մեզ գովո՞ւմ են, թե հայհոյում․ Արման Աբովյանը եվրոպացիների արձագանքի մասին

Ինչպես կասեր դասականը` Ֆիմա, ես չհասկացա` մեզ գովո՞ւմ են, թե հայհոյում …այս արտահայտությունը բնութագրում է եվրոպացիների արձագանքը Հայաստանում ՍԴ-ի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին։

Ախր ստեղ են ասել`ասողին լսող է պետք։ Երբ սահմանադրականի շուրջ բոլոլայի սկզբում մենք մեզ ճղում էինք մեջտեղից`ասելով, որ չի կարելի անել քայլեր, որոնք կասկածի տակ կդնեն գործողությունների օրինականությունը երկրում, մեզ չէին լսում, երբ մենք ասում էինք, որ չի կարելի էմոցիաները դարձնել քաղաքական կատեգորիա, մեզ կրկին չէին լսում։ Իսկ հիմա, դուրներս գա, թե չէ, երկրի վրա ակնհայտ դրսերից «մատ են թափ տալիս» և, որքանով էլ մենք մեզ համոզենք, որ դա այդպես չէ, միևնույն է, հասկանում ենք, որ ստեղծված իրավիճակում եվրոպական «հաթաթան» անխուսափելի էր։

Իհարկե, կարելի է ուշադրություն չդարձնել զգուշացումներին և վազելով կրկին կանգնել հին քորոցի վրա, բայց պետք է հաշվի առնել, որ չհաշվարկված և կասկածելի քայլերը խփելու են ամբողջ երկրին, այսինքն` մեզ բոլորիս։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Ինչպես կասեր դասականը` Ֆիմա, ես չհասկացա` մեզ գովում են, թե՞ հայհոյում )…այս արտահայտությունը բնութագրում է…

Опубликовано Arman Abovyan Понедельник, 3 февраля 2020 г.