ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում

ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ մայոր Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում, զրուցել զինծառայողների և հրամանատարության հետ, ցուցումներ տվել առաջիկա անելիքների, ինչպես նաև արձանագրված որոշ թերությունների շտկման վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը։