Նոյեմբերի 21-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային զորավարժություն։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Բարդ լեռնային պայմաններում գումարտակն անցել է հարձակման, ոչնչացրել պայմանական հակառակորդի կրակակետերը, գրավել կարևոր բարձունքներ: