Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են թիվ 296 բանաձևում․ ԱԳՆ
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։
«Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում։ Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ծանրակշիռ ուղերձ ընդդեմ ժխտողականության: Խորը երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրի համար: Լիազորված եմ նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»,-գրել է Մնացականյանը։