Հունաստանում հրդեհների ճնշող մեծամասնությունը տեղի է ունեցել մարդու մեղքով․ Քաղպաշտպանության նախարար
Վերջին 10 օրվա ընթացքում Հունաստանում 667 անտառային հրդեհ է տեղի ունեցել, 7 դրանց ճնշող մեծամասնությունը առաջացել են մարդկանց մեղքով: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը։
«Վերջին օրերին գրանցվել է 667 հրդեհ՝ օրական ավելի քան 60։ Դրանց ճնշող մեծամասնությունը տեխնածին է եղել, քանի որ դրանք տեղի են ունեցել հրկիզման, հանցավոր անփութության կամ դիտավորության հետևանքով», – նշել է Կիկիլիասը։
Նա նաև հայտնել է, որ 15 օր ծայրահեղ եղանակային պայմաններից և 10 օրից ավելի 600-ից ավելի հրդեհներից հետո այսօր առաջին օրն է, որ կարմիր գոտում չեն, հրդեհավտանգ իրավիճակում չեն։
Նախարարը նշել է բոլոր նրանց անձնուրացությունն ու հերոսությունը, որոնք պայքարել են հրդեհների դեմ՝ հիշատակելով նաև երկու օդաչուների զոհվելու մասին:
Կիկիլիասի խոսքով՝ զոհվել է երեք մարդ։ Նա հավելել է, որ պետությունն ամեն ինչ կանի՝ տուժած մարդկանց և շրջաններին օգնություն ցուցաբերելու համար: