Հյուսիսային Կորեան երկրորդ բալիստիկ հրթիռն է արձակել
Հյուսիսային Կորեան երկրորդ բալիստիկ հրթիռն է արձակել, հաղորդում է Kyodo-ն՝ վկայակոչելով Ճապոնիայի առափնյա պահպանությանը:
Առաջին հրթիռն արդեն ընկել է։
Yonhup գործակալության տվյալներով` հրթիռն արձակվել է Ճապոնական ծովի ուղղությամբ: Զինվորականները վերլուծում են մանրամասն բնութագրերը, արկի տեսակը և հեռահարությունը։
Հարավկորեական գործակալության հաղորդագրության մեջ նշվում է, որ բալիստիկ հրթիռի արձակումը կարող է ԿԺԴՀ-ի պատասխանը լինել Հյուսիսային Կորեային զսպելու հարցում Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համագործակցությանը: