2018-ին քաղաքագիտության «պրոֆեսոր» էիք դարձել, էսօր՝ մուկ․․․

Եթե քաղաքականությամբ չեք ուզում զբաղվել, 2018-ից եւ 2020-ի պատերազմից հետո ավելի «թափով»․ չեք ուզում զբաղվել քաղաքականությամբ, ասացեք, ուրեմն, ի՞նչով եք ուզում զբաղվել, առհասարակ, զբաղվա՞ծ եք, թե, զուտ պասսիվ դիտորդ, որ նայում է ու սպասում, ե՞րբ է լինելու վերջակետը ու ե՞րբ է ինքը իր տնով-հարազատներով-ընկերներով- հողամասով , դռան դիմացի մետլախով հոգին փչելու եւ, անգամ մարդավարի թաղվելու համար մեկ թիզ հող չի գտնվելու․․․

Հա, ու վերջին շնչում անգամ չի հասկանալու, թե ինչու այդպես եղավ, չի հասկանալու, թե էդ ոնց եղավ, որ ինքը չզբաղվեց քաղաքականությամբ, բայց էդ անտերը եկավ եւ զբաղվեց իրենով․․․․

Մտածեք, հասկացեք, գործելու պահը շատ է ձգվում․․․․

Հ․Գ․ իսկ էն բ-ի տղա բ-ն էլ շատ ճիշտ է՝ ի՞նչ զինվորի մայր, ինչ հերոսի մայր, հանցանք է կատարել, թող պատժվի․․․․

Շարունակեք ոչինչ չքաղաքականացնել․․․․2018-ին քաղաքագիտության «պրոֆեսոր» էիք դարձել, էսօր՝ մուկ․․․

 

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից