Մենք՝ ասորիներս, տենչում ենք ունենալ մի կտոր հող, հայերն ունեն. պետք է պահպանեն այն. Տիմոֆեյ Իվանով (տեսանյութ)
Ասորի ժողովուրդը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, 1915-ին հայերի հետ կոտորվել են նաև 850 հազար ասորիներ: News.am-ի տեղեկացմամբ, այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի ասորական երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Տիմոֆեյ Իվանովը:
«Եկել ենք Արզնի գյուղի աշակերտների հետ: Դասագրքերում շատ քիչ է խոսվում կոնկրետ ասորիների ցեղասպանության մասին: Մենք հիշեցնում ենք երեխաներին, նպատակն այն է, որ մոռացության չմատնվի: Պատմությունը լրիվ նույնն է, տարբերությունն այն է, որ հայերն ունեն պետականություն, հայրենիք, իսկ մենք ցրված ենք ամբողջ աշխարհում: Մենք՝ ասորիներս, տենչում ենք ունենալ մի կտոր հող, իսկ հայերն ունեն: Ինձ թվում է՝ պետք է միասնական լինեն ու պահպանեն այն»,-ասաց նա:
News.am-ի տեսանյութը