Արժույթի միջազգային հիմնադրամը Ուկրաինային 15,6 մլրդ դոլար կտրամադրի
Արժույթի միջազգային հիմնադրամը 15,6 միլիարդ դոլարի վարկ կտրամադրի Ուկրաինային։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Սա, Ռուսաստանի հետ հակամարտության սկզբից ի վեր, ռեկորդային վարկ է Ուկրաինայի համար։
Միջոցներ են հատկացվել նաև երկրի եվրաինտեգրման ծրագրի իրականացման համար։