Իլոն Մասկը նշել է ուկրաինական հակամարտության գլխավոր հրահրողին

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը մեղադրել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին Ուկրաինայում իրավիճակի սրման մեջ։

Ավելի վաղ Նուլանդը հայտարարել էր, որ Վաշինգտոնն աջակցում է Ուկրաինայի զինված ուժերի հարվածներին Ղրիմի ռազմական օբյեկտներին՝ դրանք անվանելով «օրինական թիրախներ»։

Նրա խոսքով՝ Ուկրաինան անվտանգ չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական թերակղզին «առնվազն ապառազմականացված չէ»։

«Ոչ ոք ավելի շատ չի նպաստում այս պատերազմին, որքան Նուլանդը»,- «Թվիթերում» գրել է Մասկը։