Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է, հանուն երեխաների է անում․ Արսեն Բաբայան

Ազգային ժողովի կայքում 2008-ից մինչև 2012 թվականների նիստերի սղագրություններից էի կարդում: Մասնավորապես այն նիստերի, որոնցում խոսել է Գուրգեն Արսենյանը:

Բավականաչափ հետաքրքիր դրվագներ կան: Դրանցից մեկում ներկայիս ՔՊ պատգամավոր Արսենյանը հանրությանը համոզում է, որ ինքը տնտեսագետ է, մասնավորապես նեղ մասնագիտացած նյութատեխնիկական ապահովման ուղղությամբ, որտեղ, ըստ իր պնդման, ունի շատ խորը գիտելիքներ: Հենց այդ գիտելիքների շնորհիվ, նա պնդում է, որ խորը փորձաքննել է մարտի 1-ի հայտնի իրադարձություններում ՊՆ-ի մասնակցության հարցը և համոզվել, որ ՊՆ-ն որևէ մասնակցություն չի ունեցել: Նա հորդորում է բոլորին ՊՆ-ին որևէ դեպքում չմեղադրել մարտի 1-ի դեպքերի մասնակցության մեջ: Նա համոզիչ պնդում է, որ դա անձամբ է ստուգել ու հաստատապես ՊՆ-ն չի մասնակցել:

Այդ տարիներին Արսենյանի ելույթները և երեկ խորհրդարանական լսումների ընթացքում իր անհաջող ելույթի համադրումն արձանագրում է, որ Գուրգեն Արսենյանը դեռ այն ժամանակներից մինչ օրս ինչ անում է հանուն երեխաների է անում:

Մասնավորապես՝ հանուն իր երեխաների, իսկ առավել կոնկրետ՝ հանուն իր որդու, որի մասին մամուլում չհերքված տեղեկությունները վաղուց են շրջանառվում:

 

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից