ԱՄՆ ԿՀՎ տնօրենը Ուկրաինային առաջարկել է Ռուսաստանին տալ տարածքի 20%-ը՝ խաղաղության դիմաց

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը Կիևի իշխանություններին առաջարկել է խաղաղ համաձայնագրի դիմաց Ուկրաինայի տարածքի 20%-ը փոխանցել Ռուսաստանին, գրում է Neue Zürcher Zeitung-ը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան աղբյուրներին։

Ըստ շվեյցարական պարբերականի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի կեսերին հանձնարարել է Ուիլյամ Բերնսին այս առաջարկը փոխանցել Կիևին և Մոսկվային։ Երկու կողմերն էլ, պնդում է NZZ-ը, հրաժարվել են այս տարբերակից։

Բերնսի առաքելության ձախողումից հետո, գրում է թերթը, Բայդենը որոշել է Ուկրաինային Abrams տանկեր մատակարարել։