Արցախից Երևան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը կայուն է
Արցախից դեկտեմբերի 24-ին Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը կայուն է։ Այս մասին հայտնեցին «Մուրացան» բժշկական կենտրոնից:
«Փոքրիկը շարունակում է ստանալ բուժումները»,- նշեցին հիվանդանոցից:
Հիշեցնենք՝ 4 ամսական փոքրիկը Արցախի «Արևիկ» բուժմիավորումից Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Հիշեցնենք, որ 19-րդ օրն է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանցիները բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։