Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը

Աստանայում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը։ Առաջին հանդիպումն ընթանում է նեղ շրջանակով, մասնակցում են միայն ղեկավարները։ Ավելի ուշ տեղի կունենա ընդլայնված կազմով նիստ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Գագաթաժողովի օրակարգում ինտեգրացիոն փոխգործակցության թեմաներն են քաղաքականությունում, տնտեսությունում, հումանիտար ոլորտում, առևտրա-ներդրումային գործընկերության հետագա զարգացումը ԱՊՀ շրջանակում, անվտանգության հարցերը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Բացելով գագաթնաժողովը՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը տեղեկացրել է, որ «պետությունների ղեկավարները քննարկելու են կարևոր հարցեր, որոնք վերաբերում են հումանիտար գործընկերությանը, անվտանգության ապահովմանը և ԱՊՀ մասնակից երկրների համագործակցության այլ ուղղությունների»։