ՌԴ-ը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին
Օգոստոսի 11-ին, ժամը 20:00-ի սահմաններում ՌԴ Զինված ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի արևելյան և կենտրոնական խոշորագույն ջերմաէլեկտրակայաններին.
Խարկովի ՋԷԿ-5-ին և Զմիևսկի ՋԷԿ-ին Խարկովի մարզում,
Պավլոգրադի ՋԷԿ-3-ին Դնեպրոպետրովսկի մարզում,
Կրեմենչուգի ՋԷԿ-ին Պոլտավայի մարզում։
Ուկրաինայի պաշտոնական տվյալներով՝ հարվածներից տուժել է ընդամենը մեկ մարդ։