Ուկրաինացի զինյալները արյունալի սադրանք են նախապատրաստում Խարկովում. ՌԴ ՊՆ

Ուկրաինացի ազգայնականները ծրագրում են պայթեցնել Խարկովի հիվանդանոցի շենքը, որպեսզի հանցագործության մեջ մեղադրեն Ռուսաստանի զինված ուժերին, հայտարարել է ՌԴ Պաշտպանության վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։

«Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական և հոգեբանական օպերացիաների 72-րդ կենտրոնի մասնագետները հերթական ցինիկ սադրանքն են նախապատրաստում խաղաղ բնակիչների սպանությամբ՝ մեղադրելու համար Ռուսաստանի զինված ուժերին քաղաքացիական օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ: «Կրակեն» ազգայնական գումարտակի և 113-րդ տարածքային պաշտպանության բրիգադի զինյալները, մահապատժի սպառնալիքի տակ, քաղաքի այլ բուժհաստատությունների բժշկական անձնակազմին և հիվանդ երեխաներին հարկադրաբար բերում են Խարկովի առաջին մանկական քաղաքային հիվանդանոց (Կլոչկովսկայա փողոց)»,- գեներալի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ազգայնականները մտադիր են պայթեցնել ականապատ շենքը ռուս զինվորականների կողմից հրետանային ռմբակոծությունների մեկնարկով, հավելել է նա։

Արևմտյան առաջատար լրատվական գործակալությունների թղթակիցները ժամանել են քաղաք՝ կեղծ ֆոտո և վիդեո նյութեր պատրաստելու համար, ասել է Միխայիլ Միզինցևը։