Ճապոնիան հայտարարել է, որ առանց ռուսական գազի համաշխարհային տնտեսության մեջ կարող է քաոս սկսել

«Մեծ յոթնակ»-ի (G7) երկրների կողմից ռուսական գազի նկատմամբ միաժամանակյա էմբարգոն կարող է քաոսի մեջ գցել համաշխարհային տնտեսությունը, եթե այլընտրանքային աղբյուրներ չտրամադրվեն։

Այս մասին ասել է Ճապոնիայի առևտրի նախարար Կոիչի Հագիուդան, գրում է Kyodo-ն։

«Եթե G7-ի բոլոր երկրները միաժամանակ գործողություններ ձեռնարկեն՝ արգելելու ռուսական գազի ներկրումն առանց այլընտրանքային աղբյուրների, համաշխարհային տնտեսությունը, ներառյալ էներգետիկ ոլորտը, քաոսի մեջ կընկնի», – ասել է նա: