«Կիևի վերաբերմունքը Դոնբասի նկատմամբ ցեղասպանություն է», իսկ թուրքերի վերաբերմունքը հայերի՞ նկատմամբ…

Վերջին օրերը հանգեցրել են Դոնբասում ռազմաքաղաքական իրավիճակի սպասված և ծրագրված սրմանը։ «Պատահական» արկերն արդեն «թռել են» նույնիսկ դեպի Ռուսաստանի Ռոստովի մարզ։ Այս պահին շարունակվում են ՌԴ ԶՈՒ լայնածավալ զորավարժությունները, իսկ հրթիռների արձակումը անձամբ է ղեկավարում Գերագույն գլխավոր հրամանատար՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Համացանցը լի է «Կինժալ» հրթիռների (ռազմական ինքնաթիռներից) և «Սինևա» բալիստիկ հրթիռների (սուզանավերից) արձակումների տեսագրություններով:

Նովոռոսիայում (ԴԺՀ և ԼԺՀ) հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա՝ 18-55 տարեկան բոլոր տղամարդկանց։ Դա այն է, ինչ չեն արել «երևանյան թուրքերը» 2020-ին, նույնիսկ երբ թշնամին (հենց այս «երևանյան թուրքերի» դավաճանության շնորհիվ…) ճեղքել էր Հադրութի ուղղությամբ։ Երբ Ստեփանակերտի դավաճանները սկսել են մեր հադրութեցիների տարհանումը… Իսկ Հայաստանի իշխանություններն անընդհատ գոռում էին` ոչ մեկին մի վստահեք-մի հավատացեք, մենք հաղթելու ենք և այլն: Սա ևս զուգադիպության տարր է 2020 թ․ Արցախում և Հայաստանում տեղի ունեցածի հետ. բանն այն է, որ համընդհանուր մոբիլիզացիայի հայտարարության հետ մեկտեղ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի իշխանությունները կանանց և երեխաներին տարհանում են Ռուսաստան։ Ինչպես գիտեք, շատ դեպքերում, երբ զինվորները կարծում են, որ իրենց սիրելիները, իրենց երեխաները համեմատաբար ապահով են, ապա հակառակորդին դիմադրությունն ավելի թույլ է, քան երբ զինվորները գիտակցում են, որ նույնիսկ իրենց մասնակի նահանջը մահացու սպառնալիք է իրենց երեխաների կյանքի համար։ Բայց եկեք առաջ չընկնենք. Նովոռոսիայում իրավիճակը նույնական չէ, ինչ 2020 թվականի աշնանը տեղի ունեցավ Արցախում և Հայաստանում…

Կենտրոնանանք պաշտոնական Մոսկվայի, մասնավորապես՝ ՌԴ ԱԳՆ-ի գնահատականների վրա։ Փետրվարի 18-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Նովոռոսիայում տիրող իրավիճակի մասին, NTV հեռուստաալիքի եթերում հստակ հայտարարել է. «Այժմ արևմտյան գործընկերներն իրենց թույլ են տալիս կասկածել, ինչպես Փսակին և, ցավոք, շատ ուրիշներ, նույնիսկ պետությունների ղեկավարներ, որ իրավիճակն այնտեղ այն չէ, ինչի մասին մենք խոսում ենք. որ այնտեղ զանգվածային գերեզմաններ չկան, կամ՝ դա կարող է կեղծ լինել, որ այնտեղ իրավիճակը նման չէ ցեղասպանության։ Ո՛չ, դա ոչ թե ցեղասպանության տեսք ունի, այլ դա իրական ցեղասպանություն է»։

Հասկանում ենք տիկին Զախարովային և նրա վրդովմունքը։ Մենք նաև հասկանում ենք, թե ինչու է նա ցեղասպանությունը ցեղասպանություն անվանում հանրային եթերում. չէ՞ որ «վառում են» ռուսներին, ինչպես նաև ռուսախոսներին։ Այլ ոչ արցախահայությանը կամ սյունեցիներին։ Ուստի այս տողերի հեղինակը չի էլ հարցնում` Զախարովայից կամ նույնիսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովից. իսկ ինչու էիք լռում և շարունակում եք լռել Արցախի հայերի ցեղասպանության մասին Շուշիում, Հադրութում, Քարվաճառում, իսկ այժմ՝ Սյունիքում, ձեր եղբայրների՝ կովկասյան թաթարների կողմից, որոնց մեծապես օգնում են ձեր մյուս եղբայրները՝ Թուրքիայի թուրքերը։ Տարբերությունը (գլոբալ իմաստով) Արցախում (2020 թ. աշուն) և Նովոռոսիայում (2022 թ. փետրվար) իրավիճակների միջև միայն այն է, որ Արցախի դեպքում ՀԱՅԵՐԸ զոհվել են, դարձել տեղահանվածներ (իրականում՝ փախստականներ…), իսկ այժմ նման սպառնալիքները կախված են ռուսների և ռուսախոսների գլխին։ Ի՞նչն էր այդքան հետ պահում ձեզ, տիկին Զախարովա, որ 2020 թվականից ի վեր այդքան ջանասիրաբար խուսափում եք ֆաշիստական ​​Ալիևի կլանի գործողություններն արցախահայության դեմ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ «իրական ցեղասպանություն» անվանելուց։

Թուրքը և կովկասցի թաթարը եղել է, կա և կլինի Հայ ազգի թշնամին։ Եվ նրանց հանդեպ կվարվենք ճիշտ այնպես, ինչպես ռուսները՝ Ուկրաինայի նեոբանդերական իշխանությունների հանդեպ։

Սերգեյ Շաքարյանց