Ոմանք կարող են Աստծո պատիժը համարել Ժիրինովսկու հետ կատարվածը, ոմանք` ճակատագրի հարված կամ մեկ այլ բան

Համենայն դեպս, այն վառ ապացույցն է պատվաստումների անարդյունավետության և…

 

Խոսքը ոչ թե բոլոր վարակիչ, այլ COVID-19-ի ու դրա նման հիվանդությունների (օրինակ, գրիպի) դեմ պատվաստումների անիմաստ կամ անարդյունավետ լինելու մասին է, քանի որ նշված հիվանդությունները հարուցող վիրուսները չափազանց փոփոխական են, հարափոփոխ:

Ավելին. բավական հիմնավոր կասկածներ կան, որ COVID-19-ի վիրուսի փոփոխականությունը (իրար հետևից արագորեն նոր մուտացիաների, շտամների ի հայտ գալը) ոչ թե կամ ոչ միայն բնական ճանապարհով է տեղի ունենում, այլ արհեստականորեն խթանվում է մարդկության քանակի կրճատման նպատակ ունեցող, մարդու և Աստծո թշնամի գլոբալիստական կամ ջհուդամասոնական ուժերի կողմից, ինչն առավել անիմաստ կամ անարդյունավետ է դարձնում այդ չարիքի, իսկապես լուրջ վտանգի դեմ պայքարը:

Այսօր իրավիճակին ծանոթ աղբյուրներին վկայակոչելով, «Ինտերֆաքս» և «ՌԻԱ Նովոստի» գործակալությունները հաղորդեցին, որ Ռուսաստանի լիբերալ- դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Մոսկվայում հոսպիտալացվել է: Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում Ժիրինովսկու հոսպիտալացումը РБК -ին հաստատել է կուսակցության աղբյուրը։ ՌԲԿ-ն հարցում է ուղարկել կուսակցության մամուլի ծառայությանը։

Կատարվածում առավել ուշագրավը ոչ այնքան COVID-19-ի հետևանքով ՌԼԴԿ-ի առաջնորդի հոսպիտալացումն է (աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով նրանից ոչ պակաս հայտնի մարդիկ են հոսպիտալացվել ու նույնիսկ մահացել), այլ հօգուտ COVID-19-ի դեմ պատվաստումների իրականացման ակտիվ քարոզչություն ծավալած, COVID-19-ի դեմ ռեկորդային քանակով (8 անգամ) պատվաստված Ժիրինովսկու վարակվելը, COVID-19-ով հիվանդանալը ու նույնիսկ ծանր վիճակում հայտնվելը:

2021թ. դեկտեմբերին Ժիրինովսկին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում ասել էր, որ արդեն ութ անգամ պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ։

«Ես իրար չեմ խառնվում,- ասել էր նա:- Ահա ես ութ ներարկում եմ արել և չեմ հիվանդացել, և եթե չորսն անեի, ապա, հնարավոր է, ինձ ինչ-որ տեղ բռներ ‰, – ասաց նա: Քաղաքական գործիչն այնուհետ ենթադրել է, որ գուցե նա միակն է, ով մեկուկես տարվա ընթացքում այդքան ներարկումներ է արել»։

Ժիրինովսկու կարծիքով, հենց որ օրգանիզմում հակամարմինների մակարդակն իջնի, COVID-19-ի դեմ դարձյալ պատվաստվելն անհրաժեշտ է: Ընդգծենք, որ այսօր աշխարհում COVID-19-ի դեմ կիրառվող որևէ պատվաստանյութ կամ պատվաստում չի ապահովում օրգանիզմում պատվաստումից հետո առաջացած հակամարմինների կայուն մակարդակ, պատվաստվածների մի մասի մոտ եթե դրանց քանակը սկզբնական շրջանում նույնիսկ բարձր է լինում, ապա որոշ ժամանակ հետո նվազում է:

Նկատի ունենալով, որ COVID-19-ի դեմ նախորդ պատվաստումից ամենաուշը 6 ամիս հետո պետք է դարձյալ պատվաստվել, ՌԼԴԿ-ի առաջնորդն այն ժամանակ ասել է. «Առավելագույն ժամկետը` վեց ամիս: Չորսն ավելի լավ է: Ինձ մոտ ստացվեց երկուսը» (նկատի ունի, որ 2 ամիսը մեկ պատվաստվել է.- Ա.Հ.):

Իր Telegram ալիքում Ժիրինովսկին նշել է, որ առաջին երեք պատվաստումների համար օգտագործել է «Sputnik V» պատվաստանյութը, այնուհետև երեք անգամ իրեն «EpiVacCorona» են ներարկել, իսկ որպես յոթերորդ և ութերորդ դոզաներ, ընտրել է «KoviVac-ը»։ Իսկապես «ամենափրկիչ» «կոկտեյլ» է ստացվել, եթե չասենք` մահացու, քանի որ, ըստ որոշ հրապարակումների, COVID-19-ի դեմ պատվաստումները թեև սկզբնական շրջանում մարդու օրգանիզմում կորոնավիրուսային հիվանդության դեմ հակամարմիններ են առաջացնում, սակայն հետագայում նվազեցնում են նրա ընդհանուր իմունիտետը:

«Mash Telegram» ալիքը, РБК-ի փոխանցմամբ, գրել է, որ «քաղաքական գործիչը հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբի պատճառով, որը սկսվել է կորոնավիրուսի ֆոնին։ Ըստ հեռուստաալիքի տվյալների, Ժիրինովսկու մոտ ախտահարված է թոքերի 50-75%-ը»։ «Ինտերֆաքս»-ի խնդրանքով մեկնաբանելով քաղաքական գործչի թոքերի վնասվածքի աստիճանը, աղբյուրը նշել է. «Այո, թոքերի վնասը լուրջ է»:

Թեև ՌԼԴԿ-ի մամուլի ծառայությունից, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտնել են, որ «Ժիրինովսկին իրեն լավ է զգում և շարունակում է աշխատել», սակայն հենց այդ պահին դա կասկածների տեղիք տվեց, որովհետև մի փոքր դժվար էր պատկերացնել, թե թոքերի մինչև 75% ախտահարմամբ երկկողմանի թոքաբորբ ունեցողն ինչպես կարող է իրեն լավ զգալ ու նույնիսկ աշխատել: Կարճ ժամանակ անց կուսակցության հրապարակած վերոնշյալ սուտը բացահայտվեց: РБК-ի հրապարակումից հայտնի դարձավ, որ Ժիրինովսկուն է միացվել թոքերի արհեստական օդափոխության սարքը: Իրավիճակին մոտ կանգնած РБК -ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ քաղաքական գործչի վիճակը ծանր է. «Եվ ոչ ոք երաշխիքներ չի տալիս։ Ամեն ինչ բարդանում է ուղեկցող հիվանդություններով»,- ասել է նա:

ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, հայտնել են, որ Վլադիմիր Ժիրինովսկու վիճակը գնահատվում է կայուն:

«Նրա վիճակը կայուն է,- հայտնել են նախարարությունից։- Վլադիմիր Ժիրինովսկին ստանում է բոլոր անհրաժեշտ բուժօգնությունը»:‰

Նախարարությունը հավելել է, որ քաղաքական գործիչը Մոսկվայի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում է գտնվում փետրվարի 2-ից, նրա մոտ ախտորոշվել է COVID-19-ի «Օմիկրոն» շտամը: ՌԴ նախագահի աշխատակազմը, որը ղեկավարում է վերոնշյալ բուժհաստատությունը, հաստատել են այս տեղեկությունը։Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ժիրինովսկին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այսպիսով այժմ կարելի է եզրակացնել, որ նրա վիճակը կայուն ծանր է:

Ոմանք կարող են Աստծո պատիժը համարել Ժիրինովսկու հետ կատարվածն ու կատարվողը, ոմանք` ճակատագրի հարված կամ մեկ այլ բան, բայց, համենայն դեպս, այն վառ ապացույցն է COVID-19-ի պատվաստումների անարդյունավետ և անիմաստ լինելու, ինչպես նաև Հայաստանում և այլուր նշված պատվաստումների պարտադրման հանցավոր բնույթի:

 

Արթուր Հովհաննիսյան