Արձակուրդի իրավունք կունենան միայն պատվաստված զինծառայողները

ՀՀ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների ու արձակուրդի իրավունք կունենան միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ համավարակի աշնանային սրացումներով պայմանավորված՝ զինված ուժերում և քրեակատարողական հիմնարկներում դադարեցվել էին տեսակցություններն ու այցելությունները։ Այժմ որոշման մեջ փոփոխություն է իրականացվում։

«Պատվաստումներն ամբողջությամբ անցնելու դեպքում զինծառայողները կարող են արձակուրդ գնալ կամ տեսակցություններ ունենալ։

Նույն տրամաբանությամբ տեսակցությունները կվերականգնվեն նաև ՔԿՀ-ներում»,-ասաց նախարարը։