Ալիևն ու Օվերչուկը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 17-ին ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Բաքվի լրատվամիջոցների տեղեկացմամբ, կողմերը քննարկել են տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի գործունեությանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններին, տնտեսական համագործակցությանը առնչվող հարցեր: