Արմեն Չարչյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ հրապարակել Արմեն Չարչյանի գործով միջնորդության վերաբերյալ իր որոշումը՝ վերացնելով նրա նկատմամբ խափանման միջոց կալանքը: Արմեն Չարչյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից:

Որոշումից հետո նիստերի դահլիճում ծափահարություններ հնչեցին, դրսում Արմեն Չարչյանին դիմավորեցին նրա թիմակիցները:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նախօրեին հրապարակել է իր դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի պատգամավոր ընտրված անձինք չեն կարող լինել անազատության մեջ: