ԱՄՆ-ը կդիտարկի Ռուսաստանին համաշխարհային ֆինանսական համակարգից մեկուսացնելու տարբերակը

ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ քննարկում է Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի ամբողջական մեկուսացման տարբերակը համաշխարհային ֆինանսական համակարգից՝ բիզնեսի և բնակչության համար բխող բոլոր հետևանքներով, ասել է պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք խոսեցինք այն մասին, թե ինչը հավասարազոր կլինի Ռուսաստանի գործնականում ամբողջական մեկուսացմանը համաշխարհային ֆինանսական համակարգից՝ բոլոր հետևանքներով ռուսական բիզնեսի և ռուս ժողովրդի համար, աշխատանքի, ճանապարհորդության և առևտրի նրանց հնարավորությունները», – ասել է նա Սենատի լսումների ժամանակ:

Նուլանդն ընդգծել է, որ Ռուսաստանին ագրեսիայից զերծ պահելու նպատակով ԱՄՆ-ը դիտարկում է բոլոր առկա տարբերակները։ Նա հավելել է, որ աննախադեպ պատժամիջոցները կարող են կիրառվել փուլերով՝ «առաջին օր, հինգերորդ, տասներորդ»։